01/20/2025

Հայաստանը Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները երկարացնում է 2 շաբաթով

Հայաստանը Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումները երկարացնում է 2 շաբաթով

Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեպքերի հետ կապված Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները կերկարացվեն ևս 2 շաբաթով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
 
«Մարտի 2-ին՝ առավոտյան, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, Կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի և վաղն ուժի մեջ կմտնի: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների հետ սահմանափակումներն ընդունվել էին 2 շաբաթ ժամանակով՝ մինչև մարտի 10-ը: Այդ երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Բեռնափոխադրումների մասով որոշակի բացառություններ կային, որոնք կհանվեն և ժամանակավորապես կմնան սահմանափակումների դաշտում»,- նշեց Թորոսյանը:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: