01/19/2025

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան

Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաև ոչ ֆորմալ ձեւաչափով:
 
Վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաև բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,- գրել է Գևորգյանը:

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև Վրաստանի հայ համայնքի հետ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: