01/19/2025

Պապիկյանը բացառում է համայնքապետերին «Այո»-ի օգտին աշխատելու հրահանգ տալու հնարավորությունը

Պապիկյանը բացառում է համայնքապետերին «Այո»-ի օգտին աշխատելու հրահանգ տալու հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Սահմանադրության փոփոխությունների «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը բացառում է, որ կարող է համայնքապետերին հրահանգվել` աշխատել «Այո»-ի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պապիկյանն ասաց խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին:

«Եթե կան այդպիսի փաստեր, խնդրում ենք ներկայացնել, բարձրաձայնել, անվանական նշել այն մարդկանց, որոնք նման քայլերի են դիմել: Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «Այո» շտաբի, առավել ևս` Տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ: Նման հրահանգ չի եղել: Նաև հայտարարել եմ, որ որևէ համայնքապետ թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի»,- ասաց Պապիկյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: