01/19/2025

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցը

 Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր, որի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին. «Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը, մասնավորապես, նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է. «Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին, խոսքը, մասնավորապես, նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը:

Պատասխան. Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր: 

Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: