01/19/2025

Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթվանից դասապրոցեսը կվերականգնվի

Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթվանից դասապրոցեսը կվերականգնվի

Հավանականությունը մեծ է, որ գալիք երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, հանրապետությունում դասապրոցեսը կվերականգնվի: Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ:

«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ կապված, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», -ասաց Հարությունյանը։
 
Ընթացիկ շաբաթ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:  
 
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: