01/19/2025

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկման արժանացած դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ  76 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած «կողմ» քվեարկությունները, այսպիսով, փաթեթն ընդունվեց:

Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Պատգամավորները բուռն քննարկեցին, մասնավորապես, առաջարկվող փոփոխություններից մեկը, որով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25: Ընդդիմադիրները հիմնականում համաձայն չէին այս դրույթի հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս փաթեթի վերաբերյալ ևս տարբեր տեսակետներ հնչեցին:
 
 
Քվեարկությունից առաջ վարման կարգով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում արդեն քննարկման էին ներկայացրել իրենց մտահոգությունները, և իրենց խմբակցությունն այսօր դեմ կքվեարկի: Խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: «Եթե առաջարկություններն ընդունվեն, և դատավորների անկախության, զտման գործընթացի հետ կապված մեր մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք»,-ասաց Մարուքյանը:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: