01/19/2025

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Լիլիթ Մակունցի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Այսուհետ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի:

Նախագիծը ենթարկվել էր փոփոխությունների և այն վերաբերվում է մագիստրատուրայում սովորող ուսանողներին  և միայն այն մասնագիտություններին որոնց առաջնահերթություն կտա կառավարությունը:

Օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները,  վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:
 
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կսահմանի Կառավարությունը:

Փոխհատուցմանն ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Իրավաբան.net
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: