01/19/2025

Ռուսաստանցիները նկատել են Պուտինի ակնարկը Էրդողանին Ղրիմի և ռուս-թուրքական պատերազմի վերաբերյալ

Ռուսաստանցիները նկատել են Պուտինի ակնարկը Էրդողանին Ղրիմի և ռուս-թուրքական պատերազմի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել է Կրեմլի սրահում` քանդակագործ Եվգեն Լանսերի «Բալկանների վրայով անցում» բրոնզե ժամացույցի տակ: Այս մասին գրում է lenta.ru կայքը:

19-րդ դարի արվեստի գործի վրա պատկերված է ռուս զինվորականների սխրանքները, որոնք 1877-1878թթ. պատերազմում ջախջախել են թուրքերին Բուլղարիայում: Այս ակնարկը նկատել են Twitter սոցիալական ցանցի ռուսալեզու օգտատերերը:

Օգտատերերը նկատել են նաև, որ թուրք առաջնորդին էր նայում Եկատերինա 2-րդի արձանը: Հենց այս ռուս թագուհին է 1783թ. նվաճել Ղրիմը օսմանցիներից և միացրել Ռուսական կայսրությանը: Բլոգերները հասցրել են արդեն այս դեպքը բնորոշել որպես «ծաղրանք սուլթանի նկատմամբ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է հասնել համաձայնության Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու, համաձայնություն էր ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում զինադադարի հաստատման մասին, կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ, մարտի 15-ից սկսել համատեղ պարեկություն Սիրիայի М-4 տարածքի շրջանում։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: