01/19/2025

Վարչապետը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու Հայաստանի բոլոր մարզերում

Վարչապետը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և քարոզարշավ է անցկացնելու Հայաստանի բոլոր մարզերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնելու և Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքներում անց է կացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ:

«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և Հանրապետության մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Հայաստանի բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ: Բոլորիդ սպասում եմ և բոլորիդ առաջ խոնարհվում եմ: Չմոռանաք, որ ապրիլի 5-ին պետք է գնալ ընտրական տեղամասեր և այո ասել  մեր առաջարկած սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքներում ելույթ է ունենալու և մանրամասն ներկայացնելու է ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: