01/19/2025

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Մարտի 6-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը իր մոտ ընդունեց աշխատանքային այցով Կապանում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներին։
Հանդիպման հիմնական նպատակը համայնքներում սոցիալական ծառայությունների զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ու միջոցառումների քննարկումն էր:

Նախարարի տեղակալը ներկայացրեց իրենց որդեգրած քաղաքականությունը․այն է՝ տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ կենսակերպ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում, ինչը իր հերթին հնարավորություն կտա, որ մարդիկ հասկանան և օգտագործեն իրենց ֆիզիկական, սոցիալական և մտավոր ներուժը ողջ կյանքի ընթացքում և մասնակցեն հասարակական կյանքին՝ ըստ իրենց նախասիրությունների և հնարավորությունների: Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախարարն առաջարկեց սոցիալական այլընտրանքային ծառայություններ մատուցող ցերեկային կենտրոններ, փոքր տներ ստեղծել և զարգացնել սոցիալական օգնականի ինստիտուտը։

Համայնքի ղեկավարը համաձայնություն տվեց նախարարության որդեգրած ուղղությանը և պատրաստակամություն հայտնեց աջակցել անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև համայնքի ժողովրդագրական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և այդ ոլորտում համայնքի կողմից իրականացվող քայլերին։ Համայնքի ղեկավարը իր խոսքում նշեց, որ ծնելիության և բազմազավակության խթանումը ևս համայնքի պարտադիր խնդիրներից է, ուշադրության կենտրոնում է պահում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցը և քայլեր է ձեռնարկում տարբեր ծրագրերի միջոցով խթանել ծնելիության աճը:

На изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, напиток и в помещении

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: