ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում է: Սկզբում նա ծանոթացել է Գյուլագարակի ճանապարհին իրականացված հիմնանորոգման աշխատանքներին։ Ճանապարհը տարիներ շարունակ, մեղմ ասած, անմխիթար վիճակում է եղել: Այն դեպի Ստեփանավանի դենդրոպարկ տանող գլխավոր ճանապարհն է, որի պատճառով արգելակվել էր նաեւ զբոսաշրջիկների հոսքը:
Հիշյալ ճանապարհով վարչապետը հասել է մինչեւ Դենդրոպարկ եւ շրջայց կատարել պարկի տարածքում, հիշեղրել Հայաստանում ծառեր տնկելու կարեւորության մասին:
Վարչապետը եղել է նաեւ Դենդրոպարկի ջերմոցային հատվածում եւ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մարտահրավեր է նետել: ՀՀ վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են Տարածքային կառավարամն եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
armtimes.com

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































