01/19/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` գարնանային այս գեղեցիկ և արևոտ տոնի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Ձեզ առողջություն, կանացիություն, քնքշություն, սեր, խոհեմություն և ընտանեկան ջերմ մթնոլորտ եմ մաղթում։ Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անսահման համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով, դուք, սիրելի՛ կանայք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել և մնում է հարազատ օջախի և ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն գրավականը:
Ու քանի որ ձեր տոնը, սիրելի՛ կանայք, համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը լեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ապրե՛ք անհոգ և հայ կնոջ առանձնահատուկ իմաստնությամբ շարունակեք ժպիտ, բարություն ու ազնվություն սփռել ձեր շուրջն ու ամենուր։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: