01/19/2025

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ.

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ.

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, մեծարանքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար: Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները: Անգնահատելի է ձեր դերը սերունդներին՝ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում: Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները: Բոլոր ժամանակներում կանայք մշտապես նվիրումով մասնակցել են նաև պետական և հասարակական կյանքին: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Սիրելի տիկնայք, մայրեր, քույրեր կրկին շնորհավորելով գարնանային տոնի առթիվ՝ մաղթում եմ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն:

Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ապրեք անհոգ, ջերմությամբ շրջապատված»։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: