01/19/2025

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 7 հազարը, մահացել Է 237 մարդ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 7 հազարը, մահացել Է 237 մարդ

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 7 հազարը, մահացել Է 237 մարդ: Այս տվյալները մարտի 9-ին ներկայացրել Է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա դրությամբ երկրում գրանցված Է կորոնավիրուսով վարակման 7161 դեպք»,-նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը: Նա հավելել Է, որ մահացել Է 237 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր 6566 հիվանդացածի եւ 194 մահացածի մասին:
 

Ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, մարտի 9-ին Թեհրանի հիվանդանոցներից մեկում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական հարցերի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Ֆարզադ Թազարին: Մարտի 7-ին IRNA գործակալությունը տեղեկացրել Էր Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ֆաթեմա Ռահբարի մահվան մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: