01/19/2025

ՀՀ-ում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակման 4 դեպք. առողջապահության նախարարություն

ՀՀ-ում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակման 4 դեպք. առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք: Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարությունը. 

«Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:
 

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ: 

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: