01/19/2025

Վաղվանից ուսումնական հաստատությունները չեն գործի, քարոզարշավը հետաձգվում է. Փաշինյան

Վաղվանից ուսումնական հաստատությունները չեն գործի, քարոզարշավը հետաձգվում է. Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով։

«Վաղվանից ուսումնական հաստատությունները չեն գործի,կհրավիրվի խորհրդակցություն։ Կորոնավիրուսի հաստատման ևս երկու դեպք կա ՀՀ֊ում։ Վաղվա քարոզարշավը հետաձգվում է»:

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել  է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: