01/19/2025

Ադրբեջանցիները գնդացրով կրակ են բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանցիները գնդացրով կրակ են բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում։

«Իջևանի հատվածում 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Ստեփանյանը նշեց` ՀՀ ԶՈՒ–ն հավատարիմ է մնում որդեգրած մարտավարությունը` բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։ Կրակոցներից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան պատշգամբի պատը։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: