01/19/2025

Արսեն Թորոսյանն առաջարկում է մի քանի շաբաթով հետաձգել հարսանեկան եւ նշանադրության արարողությունները

Արսեն Թորոսյանն առաջարկում է մի քանի շաբաթով հետաձգել հարսանեկան եւ նշանադրության արարողությունները

Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել շփումներն այլ մարդկանց հետ: Դրանք իրականացնել միայն կենսական նշանակության դեպքում, իսկ անձնական միջոցառումները՝ հարսանիք, նշանադրություն եւ այլն, գոնե մի քանի շաբաթով հետաձգել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պետք է հնարավորինս խուսափել մարդկային կուտակումերից, փակ տարածքներում գտնվելուց: Եթե նույնիսկ ստիպված ենք մասնակցել նման միջոցառումների՝ ապա սենյակը հաճախ օդափոխելու դեպքում:

Նախարարը կոչ է արել իրար միջեւ պահպանել նվազագույն հեռավորություն եւ ժամանակավոր խուսափել ձեռքով բարեւելուց, գրկախառնվելուց, քանի որ վիրուսը երկար չի կարող ճամփորդել օդում, այլ փոխանցվում է սերտ շփման ժամանակ, հատկապես  երբ բերանի եւ քթի խոռոչի արտադրությունը դուրս գալուց հետո հայտնվում է ձեռքերին: Այս ամենը պահպանելը թույլ կտա կանխարգելել նաեւ բոլոր շնչառական վարակները: Այս հորդորները առավել խստությամբ պետք է պահպանեն տարեցները եւ խրոնիկ հիվանդություն ունեցողները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: