01/19/2025

Հայաստանում բուհերից մեկն անցնում է առցանց ուսուցման

Հայաստանում բուհերից մեկն անցնում է առցանց ուսուցման

Հայկական պետական մանկավարժական համալսարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անցնում է առցանց ուսուցման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, ՀՊՄՀ կրթական գործընթացների կառավարման վարչությունը ուսումնասիրելով աշխարհի առաջավոր բուհերի փորձը, ինչպես նաև ուսումնական գործընթացում պարապուրդ չունենալու նպատակով առաջարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին ու ամբիոններին վերակառուցել կրթական գործընթացը և ամբողջությամբ անցնել առցանց, հեռավար ուսուցմանը։
ՀՊՄՀ-ն « Google Classroom» էլեկտրոնային ուսումնական հարթակում ունի բացառիկ հնարավորություն լրացնելու բաց թողնված նախորդ պարտադրված արձակուրդի դասախոսությունները և շարունակելու ուսումնական գործընթացը համաձայն դասընթացների նկարագրերի թեմատիկ տրոհման։

Առաջարկում ենք իրավիճակին համապատասխան շտապ վերաձևակերպել հարթակում դասընթացների էջերը, ընձեռնել ուսանողին հնարավորություն առցանց ստանալու թեմանները յուրացնելու համար անհրաժեշտ դասախոսությունների, գրականության աղբյուրների մասին լիարժեք տեղեկատվություն, սահմանել անհրաժեշտ առաջադրանքների կատարման համար ժամկետներ»,- նշված է հայտարարությունում:

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի 8 հաստատված դեպք:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: