01/29/2026

Հետաձգված դասերը կլրացվեն, քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել․ Արայիկ Հարությունյան

Հետաձգված դասերը կլրացվեն, քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել․ Արայիկ Հարությունյան

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով դասերը մինչև մարտի 23-ը դադարեցնելու և հետագա անելիքների մասին։

Նախարարը հիշեցրեց, որ ավելի վաղը հայտարարել են՝ դասերը մինչև դադարեցվել են, և այսօր այդ հարցով քննարկումներ են եղել ու որոշվել է, որ դասերը մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում և բոլոր արտադպրոցական ուսումնական հաստատություններում կհետաձգվեն մինչև մարտի 23-ը։

«Հետագա որոշումները կլինեն հաջորդ շաբաթ, ըստ իրավիճակի՝ այս ամենն արվում է կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակում, որ համակարգում է ՀՀ կառավարությունը»,- ասաց նա։

Նախարարը նշել է, որ այս որոշման արդյունքում նաև պահպանվելու է մանկավարժների վարձատրությունը, բաց թողնված ծրագրերը կլրացվեն, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք․ վարակված է ընդհանուր 8 մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում

tert.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: