01/19/2025

Կոշտ պայքարի դեպքում կորոնավիրուսը կավարտվի հունիսին

Կոշտ պայքարի դեպքում կորոնավիրուսը կավարտվի հունիսին

Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել մինչև հունիս, եթե երկրները խիստ միջոցներ ձեռնարկեն, բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացնել վարակի դեմ պայքարին ու գործեն Չինաստանի նման: Չինացի համաճարակաբանի տեսակետի մասին գրում է Reuters գործակալությունը: Չինաստանում համաճարակի հաղթահարման մասին հայտարարվել էր հենց այն պահին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր համավարակի մասին:

Չինաստանը բոլոր երկրներին հորդորում է խիստ գործողությունների անցնել: Հիշեցնենք, որ վարակի տարածումը կանխելու համար Չինաստանի կառավարությունն անմիջապես կարանտին էր հայտարարել կորոնավիրուսի օջախում՝ Հուբեյում: Ի դեպ, Չինաստանում կտրուկ նվազել է կորոնավիրուսի տարածումը: Երկրում գրանցվել է վարակի ընդամենը 11 նոր դեպք, մահացել է 13 մարդ:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: