01/19/2025

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձի թեստը բացասական է եղել

Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին անձի թեստը բացասական է եղել

Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակված անձի մոտ թեստը բացասական է եղել. կրկնակի թեստից հետո, եթե պատասխանը դարձյալ բացասական լինի, նա դուրս կգրվի հիվանդանոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր առաջին պացիենտի, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, թեստը բացասական է եղել, և, եթե կրկնակի թեստի պատասխանը նորից բացասական լինի, մեր առաջին պացիենտը առողջացված դուրս կգրվի»,- ասաց Փաշինյանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 18 է, մեկուսացված է շուրջ 200 անձ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: