01/19/2025

Կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել՝ ընդհանուր թիվը հասնելով 23-ի, 3-ն էլ «Էջմիածնի» դեպքի հետ են կապված

Կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել՝ ընդհանուր թիվը հասնելով 23-ի, 3-ն էլ «Էջմիածնի» դեպքի հետ են կապված

Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, երեկվա հաստատված վարակով 2 հիվանդներից մեկը դպրոցահասակ  երեխա է, դարձյալ Էջմիածնի նշանադրության մասնակից: 

armtimes.com
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: