01/29/2026

ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ-ն հերքում է

ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ-ն հերքում է

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, հերքելով մամուլում տարածած տեղեկությունները։

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»,- գրել է Ստեփանյանը։

Նա հորդորեց լրագրողներին նյութը վերնագրելիս բարեխիղճ լինել և նշել, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում:

«Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ, այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- գրել է Ստեփանյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: