10/13/2026

Գորիսի բժշկական կենտրոնի հայտարարությունը

Գորիսի բժշկական կենտրոնի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Հանրապետությունում առկա սուր շնչառական վարակների (նաև COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով Գորիսի ԲԿ սահմանափակում է քաղաքացիների մուտքը բուժհաստատություն՝
✅ Բուժհաստատությունում հիվանդների տեսակցությունը արգելվում է՝ բացառությամբ մեկ խնամակալի
✅ Հիվանդների համար անհրաժեշտ սնունդը և անձնական իրերը կփոխանցվեն խնամակալին՝ մուտքի դռան մոտ
✅ Հետազոտության եկած քաղաքացիները մուտք կգործեն առանց ուղեկցող անձանց
✅ Բուժհաստատություն մուտք գործող անձանց կկատարվի ձեռքերի մշակում ախտահանիչ նյութերով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ջերմաչափում

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ վերոնշյալ սահմանափակումներին, քանի որ դրանք իրականացվում են ելնելով Ձեր և Ձեր հարազատների առողջության շահերից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: