01/19/2025

Սիսիանի բժշկական կենտրոնի հայտարարությունը

Սիսիանի բժշկական կենտրոնի հայտարարությունը

Սիրելի համաքաղաքացիներ, սուր շնչառական վարակների և հատկապես կորոնավիրուսի (COVID-19) տարածումը հանրապետությունում կանխարգելելու նպատակով Սիսիան ԲԿ-ն վաղ առավոտից սահմանափակել է քաղաքացիների մուտքը բժշկական կենտրոն:

Տեղեկացնում ենք ձեզ, որ այսուհետ
 Բուժհաստատությունում հիվանդների տեսակցությունը արգելվում է՝ բացառությամբ մեկ խնամակալի
→ Հիվանդների համար անհրաժեշտ սնունդը և անձնական իրերը կփոխանցվեն խնամակալին՝ մուտքի դռան մոտ
→ Հետազոտության եկած քաղաքացիները մուտք կգործեն առանց ուղեկցող անձանց
→ Բուժհաստատություն մուտք գործող անձանց կկատարվի ձեռքերի մշակում ախտահանիչ նյութերով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ջերմաչափում։

Սիսիան ԲԿ-ն հորդորում և կոչ է անում դրսևորել բարձր անձնական պատասխանատվություն Ձեր, Ձեր հարազատների և շրջապատի մարդկանց նկատմամբ և առաջնորդվել բացառապես ՀՀ Առողջապահության նախարարության և տեղի բուժհաստատությունների ցուցումներով՝ չվտանգելով բոլորիս առողջությունը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: