01/19/2025

ՄԻՊ-ը կոչ է արել դադարեցնել Էջմիածնում վարակված կնոջն ուղղված վիրավորանքները

ՄԻՊ-ը կոչ է արել դադարեցնել Էջմիածնում վարակված կնոջն ուղղված վիրավորանքները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրել դադարեցնել Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը:

ՄԻ պաշտպանը հայտարարության մեջ նշել է. «Չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը»:

Նա նաև հորդորել է հետևել կորոնավիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն, խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են, չհրապարակել անձնական տվյալներ, դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվը այս պահին 30-ն են, մեծամասնությունը Էջմիածնի հայտնի նշանադրության մասնակիցներն են:

 

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: