01/19/2025

Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում

Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրեց, որ արդեն վերադարձել է Սևանից, աշխատանքի վայրում է և կարևոր որոշումներ պետք է քննարկեն։ Մասնավորապես քննարկվելու է ՀՀ-ում կամ առանձին հատվածներում արտակարգ դրություն սահմանելու հարցը։

Նա նշեց, որ վարակվածների թիվը 28-ն է, երեկվանից, թերևս, միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Գիշերն աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում։

Պարենի հետ կապված պրոբլեմ չունենք, ասաց վարչապետը՝ հորդորելով ավելորդ աժիոտաժ չստեղծել, պահպանել բոլոր կանոնները։

Մանրամասները՝ տեսանյութում։

 
 
 
 
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: