01/19/2025

Հայաստանում պարենի խնդիր չկա. վարչապետը կոչ արեց չափազանցված գնումներ չանել

Հայաստանում պարենի խնդիր չկա. վարչապետը կոչ արեց չափազանցված գնումներ չանել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց չափազանցված գնումներ չանել, քանի որ Հայաստանում պարենի հետ կապված խնդիր չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում:

«Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք: Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- ասաց Փաշինյանը:
 

ՀՀ վարչապետը հավելեց, որ սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից պետք է դուրս գանք շատ ավելի ուժեղացած:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:
ՀՀ կառավարությունը մարտի 16-ին կքննարկի Հայաստանում կամ երկրի առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: