01/19/2025

ԱՄՆ-ի ոստիկանությունը հանցագործներին խնդրել է կորոնավիրուսի պատճառով հետաձգել հանցագործությունները

ԱՄՆ-ի ոստիկանությունը հանցագործներին խնդրել է կորոնավիրուսի պատճառով հետաձգել հանցագործությունները

ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի ոստիկանությունը հանցագործներին խնդրել է ժամանակավորապես հրաժարվել անօրինական գործունեությունից՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով: Դիմումը հրապարակվել է տեսչության թվիթերյան էջում, գրում է lenta.ru-ն։

«Հաշվի առնելով COVID-19-ի տեղային տարածման հետևանքով վարակվելու հաստատված դեպքը, Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանությունը խնդրում է դադարեցնել ողջ քրեական գործունեությունը՝ մինչև հետագա հայտարարությունները», — ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունում նաև հայտարարել են, որ համագործակցության հույս ունեն իրավախախտումների կանխման հարցում և նախապես շնորհակալություն են հայտնել հանցագործներին:
 
Այս պահին աշխարհում գրանցված է կորոնավիրուսով վարակվածների մոտ 156 հազար մարդ։ Դրա հարուցած COVID-19 հիվանդությունից մահացել է 5,8 հազար մարդ:
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: