01/19/2025

Կապանի ԲԿ հայտարարությունը

Կապանի ԲԿ հայտարարությունը

Հարգելի քաղաքացինե՛ր

Հիշեցնում ենք, որ հանրապետությունում սուր շնչառական վարակների ինչպես նաև COVID վարակի տարածման և կանխարգելման համար, ԿԱՊԱՆԻ ԲԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ բոլոր այցելուներին մուտքի մոտ կատարվելու է պարտադիր ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։

Այն այցելուները, ովքեր կունենան ջերմություն, մուտք կգործեն պոլիկլինիկայի հետին դռնից։

Բոլոր դիսպանսեր հսկողության տակ գտնվող խրոնիկ և անվճար դեղորայք ստացող հիվանդներին անհրաժեշտ է նախօրոք կապ հաստատել տեղամասային ընտանեկան բժշկի հետ՝ դեղորայքը տնային պայմաններում ստանալու և պոլիկլինիկա այցելությունը բացառելու համար։

Խնդրում ենք, պահանջում և կո՛չ ենք անում հետևել անվտանգության կանոններին, ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ մշտապես կապի մեջ լինելով տեղամասային բժշկի հետ․

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: