01/19/2025

Տույժեր չեն կիրառվի․ «Ինեկոբանկ»-ը հայտարարություն է արել

Տույժեր չեն կիրառվի․ «Ինեկոբանկ»-ը հայտարարություն է արել

«Հայտարարություն Հաճախորդների համար

Հոգ տանելով հաճախորդների առողջության մասին` հայտարարում ենք.

2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի մինչև ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։ Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:

Այն փոքր և միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:
 

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Կառավարությանը․

  • Հայտարարել արտակարգ դրություն և նվազագույնի հասցնել քաղաքացիների տեղաշարժը,
  • Ինչպես նաև, մշակել ֆինանսական օժանդակության փաթեթ, որը կուղղվի տուժած ոլորտներում գործող բիզնեսներին` իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարման նպատակով:

Ստեղծված իրավիճակում բանկի առաջնային մտահոգությունը մեր քաղաքացիների առողջությունն է և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վստահ ենք, որ միասնական և համակարգված գործելու դեպքում կհաղթահարենք ստեղծված իրավիճակը»,-նշված է «Ինեկոբանկ»-ի հայտարարության մեջ:

Իրավաբան.net
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: