01/19/2025

Արդշինբանկում մինչև մայիսի 15-ը հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում տուգանքներ չեն կիրառվի

Արդշինբանկում մինչև մայիսի 15-ը հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում տուգանքներ չեն կիրառվի

Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված Արդշինբանկը տեղեկացնում է, որ.

հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Արդշինբանկում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:

Ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մինչև մայիսի 15-ը, հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին հորդորում ենք հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռը ավելացնելուց:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: