01/19/2025

Ինչ է սահմանում արտակարգ դրության ռեժիմը․ հիմնական դրույթները

Ինչ է սահմանում արտակարգ դրության ռեժիմը․ հիմնական դրույթները

Կառավարությունը մարտի 16-ի արտահերթ նիստում հրապարակեց ՀՀ-ում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագիծը։ Կառավարությունն առաջարկում է մարտի 16-ից մեկ ամսով՝ մինչև ապրիլի 14-ը, սահմանել արտակարգ դրություն ՀՀ ողջ տարածքում:

«Փաստերի ստուգման հարթակն» այդ նախագծից առանձնացրել է հիմնական դրույթները։

  • ՀՀ պետական սահմանի բոլոր անցակետերում սահմանվում է տեղաշարժվելու հատուկ կարգ:
  • Հայաստանի և այլ երկրների քաղաքացիները կարող են պետությունից դուրս գալ միայն օդային ճանապարհով (եթե ընդունող երկրի կողմից չեն գործում այլ սահմանափակումներ), վերադարձի դեպքում ՀՀ քաղաքացիները կենթարկվեն պարտադիր կարանտինի:
  • ՀՀ համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում ևս կարող են կիրառվել սահմանափակումներ։
  • Քրեակատարողական հիմնարկներում, Պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են  հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը։
  • Արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներն այն համայնքներում, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են սահմանափակումներ։
  • Համապատասխան համայնքներում, պարետի որոշմամբ, արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի կենտրոնների գործունեությունը:
  • Ուսումնական հաստատությունները շարունակում են մնալ փակ։
  • ԶԼՄ-ների համար սահմանվում են առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ. լրատվամիջոցները պարտավորվում են հաղորդել միայն պաշտոնական տեղեկատվություն։
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում կարող են օգտագործվել արտակարգ դրության ռեժիմի ապահովման համար
 

Կառավարությունն արտահերթ նիստը կշարունակի մարտի 16-ին՝ ժամը 17։15-ին։

 

Աղբյուր՝  fip.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: