01/19/2025

Ամերիաբանկի վարկային արձակուրդը վերաբերում է մինչև մարտի 13-ը տրամադրած վարկերին

Ամերիաբանկի վարկային արձակուրդը վերաբերում է մինչև մարտի 13-ը տրամադրած վարկերին

 Ամերիաբանկի վարկային արձակուրդը անդրադառնում է միայն մինչև մարտի 13-ը տրամադրված վարկերի վրա: Այն վարկերը, որոնք տրամադրվել են մարտի 13-ից հետո, ենթակա չեն վարկային արձակուրդի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ամերիաբանկի ֆեյսբուքյան LIVE հարցազրույցում ասաց բանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Մենք բոլորին հորդորում են վարկերի սպասարկումն իրականացնել հեռահար եղանակով՝ դիմելով Mobile Banking և Internet Banking անվճար ծառայությունների օգնությանը: Խրախուսում ենք վարկերի սպասարկումն իրականացնել առցանց և խուսափել բանկի մասնաճյուղեր այցելել»,-շեշտեց Բարսեղյանը:

Առաջիկա երկու ամսում վճարումներ չկատարելը չի ազդի Ամերիաբանկի հաճախորդների վարկային պատմության վրա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: