01/19/2025

Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում

Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով արտակարգ դրության վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մեր արտակարգ դրությունը կապված է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերջին մեկ շաբաթում վեցապատկման հետ: Արցախում մինչ այս պահը որևէ դեպք չի արձանագրվել, և ես կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդեն դեպի Արցախ ու Հայաստան, մանավանդ, որ մենք այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումներն այդ թվում մեր զինվորների հետ: Այնպես որ, ես հիմք չեմ տեսնում, որ մենք խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին»,- ասաց Փաշինյանը:

Արցախում նախագահական ընտրույունները տեղի կունենան մարտի 31-ին:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրությունե,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: