01/19/2025

Հաստատվեց ևս 12 դեպք. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 64-ի

Հաստատվեց ևս 12 դեպք. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 64-ի

Առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում:

Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ):

Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո:

Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003, և «օպերատիվ զանգերի կենտրոն»՝ 060838300 հեռախոսահամարներով:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: