01/19/2025

Պարետը փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտների մասին ցուցում է տվել գերատեսչություններին

Պարետը փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտների մասին ցուցում է տվել գերատեսչություններին

Պարետ Տիգրան Ավինյանը փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտների առնչությամբ ցուցում է տվել պատկան գերատեսչություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Սիրելի' հայրենակիցներ, այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»,- գրել է Ավինյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: