ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը նոր նշանակումներ կանի: Այս մասին վարչապետն ասաց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ: «Որոշումն արդեն կայացրել եմ: Ոստիկանության պետի պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը՝ տնօրեն»,-ասաց վարչապետը:
Ըստ այդմ վաղը Արման Սարգսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ, Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն:
armtimes.com

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































