01/18/2025

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսիում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 7 նոր դեպք: Այս պահին ունենք 122 դեպք: Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել»,- ասաց նախարարը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Հիշատակված արտադրամասը գտնվում է Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում: Հայաստանում արձանագրված դեպքերի ավելի քան 75 տոկոսը փոխկապակցված են արտադրամասի և Էջմիածին քաղաքում արձանագրված դեպքի հետ, երբ կինը, վերադառնալով Իտալիայից, մասնակցել էր հավաքույթի, և վարակը տարածվել էր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: