01/18/2025

Վարչապետն ընդունել է նորանշանակ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին

Վարչապետն ընդունել է նորանշանակ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանության պետ Արման Սարգսյանին, որոնք այս պաշտոններում նշանակվել են երեկ:

Փաշինյանը նշեց, որ պաշտոնյաների` պաշտոնակատար լինելու կես տարվա ընթացքում շրջադարձային փոփոխություններ չեն արել, բայց միասին ի հայտ են բերել խնդիրների մի շրջանակ, որոնց լուծման դեպքում կունենան իրենց երազած ու պատկերացրած ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

«Կա մի գործոն, որ էական նշանակություն է ունեցել ձեր նշանակման գործում. ես հստակ տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են, և դա վստահություն է ներշնչում, որ հետևողական կլինեք այդ խնդիրների լուծմանը», - հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց` հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ չեն ընկրկելու:

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: