01/18/2025

ԱՄՆ Սենատում առաջարկվել է կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ամերիկացիներին 1200-ական դոլար հատկացնել

ԱՄՆ Սենատում առաջարկվել է կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ամերիկացիներին 1200-ական դոլար հատկացնել

ԱՄՆ Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ Մըքքոնելը կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամին դիմադրելու նպատակով ներկայացրել է արտակարգ իրավիճակի վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը ֆինանսական օգնության տրամադրում է ենթադում քաղաքացիների համար:

Սենատորը նշել է, որ հանրապետականները համաձայնության գալու նպատակով պատրաստ են հանդիպել դեմոկրատ գործընկերների հետ, գրում է Tert.am-ը: 

Մըքքոնելի խոսքով՝  մեկ տրիլիոն դոլարից ավելի ծավալով փաթեթը ներառում է ամերիկացիների համար ուղղակի ֆինանսական աջակցություն, փոքր բիզնեսի և դրա աշխատակիցների ֆինասական վիճակի թեթևացոււմ, տնտեսության վիճակը կայունացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր, ինչպես նաև նոր աջակցություն առողջապահության ոլորտի մասնագետների և կորոնավիրուսի վարակակիրների համար:

Վերջինս առաջարկել է կորոնավիրուսի հետևանքով տնտեսական բացասական հետևանքները մեղմելու նպատակով աջակցման փաթեթի շրջանակում յուրաքանչյուր ամերիկացու ուղղակիորեն 1200 դոլար գումարի չափով օգնություն տրամադրել: Այս ծրագիրը նման է Սպիտակ տան կողմից ներկայացված խթանման ծրագրին, որը հավակնում է դառնալ պատմության մեջ իր տեսակով ամենալայնամասշտաբը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով քաղաքացիներին գումար հատկացնելու ծրագրի մասին.  խոսքը հազարական դոլարի մասին է եղել։

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Թրամփի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ կոնգրեսական ղեկավարների հետ արդեն զրուզել է տուժած ամերիկացիներին գումարային չեքերի տրամադրման ծրագրի մասին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: