01/18/2025

Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն մարտի 20-ին սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:

Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:

«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: