01/10/2025

Սյունիքի մարզպետարանը հավաքագրում է կամավորների

Սյունիքի մարզպետարանը հավաքագրում է կամավորների

Սյունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Սյունիքի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների:

Խնդրում ենք  [email protected] էլ. հասցեին կամ ➡️ Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները.

անուն, ազգանուն, տարիք
հեռախոսի համար, համայնք
մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը)

Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ (դիմելիս նշել մեքենայի առկայության մասին)։

Նշենք, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

‼️Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել +374 28544283 , +37477007796 (նույնը՝ նաեւ Viber, WhatsApp) հեռախոսահամարներով և գրանցվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: