01/18/2025

ԿԳՄՍ ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

ԿԳՄՍ ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

Արտակարգ դրության պայմաններում փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները վարձատրվելու են։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարություnյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վարձատրվելու են մշակութային կենտրոնների աշխատակիցները։

«Նախարարությանը կից մշակութային հաստատությունների առումով այդ հարցը լուծված է»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոններին, նախարարը նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չի ունեցել քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ, բայց ենթադրում է, որ այն նույնպես լուծված է։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: