01/18/2025

ԱՆ. Կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում

ԱՆ. Կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում

Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ, ժամը 19:00-ի տվյալներով, թոքաբորբ կա, հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Այսուհետև Առողջապահության նախարարությունը վարակվածների մասին թվային տվյալներ տրամադրելու է օրական մեկ անգամ` առավոտյան: Եվ վերջին, այսինքն` առավոտյան ժամը 10-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 14-ով՝ հասնելով 136-ի:

Հիվանդությունից առայժմ մեկ մարդ է ապաքինվել:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: