01/10/2025

Իմ բնակարանը խուզարկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Գորիսի քաղաքապետ

Իմ բնակարանը խուզարկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Գորիսի քաղաքապետ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարծված լուրերը, թե իր բնակարանը խուզարկել կամ իրեն ձերբակալել են:

«Որևիցե կերպ իրականությանը չի համապատասխանում, ես երեկ էլ եմ աշխատանքի վայրում եղել, դրանից առաջ էլ, այսօր էլ եմ աշխատանքի եղել, որևիցե բան իրականության հետ կապ չունի»,- ասաց Առուշանյանը:

Նա նաև նշեց, որ իր անվան հետ կապված որևէ քրեական գործ չկա և հավելեց. «Թերթերում ինչ գրել են, իրականությանը չի համապատասխանում»:

Քննչական կոմիտե խոսնակ Արամ Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ կա հարուցված 133 և 322 հոդվածներով, բայց ինչ-որ կարգավիճակ ունեցող անձ, կամ այլ բան չկա:

«Նախաքննություն է ընթանում, դրա շրջանակներում խուզարկություններ և հարցաքննություններ են կատարվել, բայց որևէ կարգավիճակ ունեցող անձ չկա»,-ասաց Ավետիսյանը:

Հարցին՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բնակարանում խուզարկություն կատարվե՞լ է, նա արձագանքեց. «Չեմ կարող ասել կոնկրետ ում բնաակարանում է կատարվել, ամեն դեպքում կան խուզարկություններ և հարցաքննություններ ու կա քրեական գործի հարուցում»:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: