01/18/2025

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառում է հրապարակել, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններին՝ տանը մնացող մարդկանց համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․

1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի, որ իմունային համակարգը լիարժեք գործի,

2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ըմպելիքների օգտագործումը,

3․ Չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում,

4․ Լսել երաժշտություն, գիրք կարդալ  խաղեր խաղալ,

5․ Փորձել չափից դուրս շատ նորություններ չկարդալ ու չդիտել, եթե դա ձեր մոտ տագնապ է հարուցում։ Ստանալ  վիրուսի մասին տեղեկությունները միայն վստահելի աղբյուրներից՝ օրը մեկ կամ երկու անգամ։

ԱՀԿ պաշտոնյան գրառումներն ամփոփել է տանը մնալու կոչով։

Լուսանկարը՝ MONUSCO Photos

Tedros Adhanom Ghebreyesus
 
@DrTedros
 
 

Life is changing dramatically for many of us, but it’s important to continue looking after your physical and mental health. @WHO provides advice for individuals on how to adjust into a new reality of .

 
898 people are talking about this

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: