01/18/2025

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան, սակայն Վրաստանի կառավարությունը որոշ  խստացումներ է մտցրել բեռնափոխադրումների իրականացման կարգում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Գործում է հատուկ կարգ․ Վրաստան ապրանքների ներմուծման դեպքում, եթե վարորդը գալիս է համաճարակային բարձր ռիսկային գոտուց, նրան չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք։ Վարորդին փոխարինում են։ Նոր կարգով հնարավոր է նաև փոխարինել քարշակը կամ բեռնատարը։ Տարանցիկ փոխադրումներն իրականացվում են հսկողության ներքո»,- ասաց Սիմոնյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: