01/18/2025

Պարետը կոչ է անում ժամը 10-12-ը մթերային խանութներ գնան միայն տարեցները

Պարետը կոչ է անում ժամը 10-12-ը մթերային խանութներ գնան միայն տարեցները

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ կոչ է անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից՝ առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։

«Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ, և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»,- գրել է Ավինյանը:

 armtimes.com
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: